choose language
      [english]   [armenian]   [russian]

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՍԿԻԶԲ :: ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ



Հարցման լուսաբանումը լրատվամիջոցներում
Հեղինակ՝ Ararat | Ամսաթիվ՝ 19-03-2009 | Տպել



Ինչու՞ թուրքերը հայերին չեն հրավիրում մասնակցել իրենց ատոմակայանի կառուցմանը

Ընդամենը մեկ ամիս առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսեց Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման գործում Թուրքիայի հնարավոր մասնակցության մասին։ Քաղաքական և հասարական շրջանակները տարբեր կերպ արձագանքեցին Տիգրան Սարգսյանի այս քայլին՝ մի մասը քննադատեց, մյուս մասն էլ՝ ողջունեց։ Հայաստանի և Թուրքիայի միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոը հարցում է նախաձեռնել։ «7 օր»-ի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Արմեն Այվազյանն ասաց, որ հարցմանը մասնակցում են պետական պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, վերլուծաբաններ: Ահա թե ինչպիսի կարծիքներ կան։

Արմեն Այվազյանի համոզմամբ, Թուրքիային ներգրավելու ակնարկով վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկանում է ցույց տալ, որ Երևանն Անկարայի հանդեպ բարձր մակարդակի վստահություն ունի։ Բայց դա, քաղաքագետն անվանում է «ջայլամային քաղաքականություն». Հայաստանը չի ցանկանում ընդունել, որ Թուրքիան մինչև հիմա վարում է թշնամական, նույնիսկ ագրեսիվ քաղաքականություն։

-Բոլոր «ռազմադաշտերում» Թուրքիան գործում է ընդդեմ մեզ։ Իսկ ով՞ պետք է պատասխան տա, եթե թուրքերն իրենց թշնամական քաղաքականությունը շարունակ են վարել նաև ատոմակայանի պատերի ներքո,- հարց է բարձրացնում Արմեն Այվազյանը։

Քաղաքագետ, Մանկավարժական համալսարանի իրավունքի պատմության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանի կարծիքով նույնպես, Տիգրան Սարգսյանի առաջարկությունը սխալ է:

-Սաազգային անվտանգության հիմնախնդիր է և այն պետքէ քննի ՀՀ Ազգային Ժողովը: Վարչապետի նկատմամբիմ ունեցած համակրանքով հանդերձ՝ պետք է նշեմ, որ սա նրա կողմից անհեռատես առաջարկ է,– ասել է Լևոն Շիրինյանը:

Ըստ քաղաքագետի, ատոմակայանի կառուցման հարցում Թուրքիայի մասնակցությունը Հայաստանին ոչ մի լավ բան չի տա, քանզի Թուրքիան «ո՛չ միջուկային ֆիզիկա, ո՛չ գործնական, ո՛չ տեսական քիմիա և ոչ էլ առաջատար տեխնոլոգիաներ ունի»:

-Այլ բան է, եթե թուրքերը մեզ հրավիրեն մասնակցելու իրենց ատոմակայանի կառուցմանը: Մենք ունենք համապատասխան գիտելիքներ, լավ կադրեր և տիրապետում ենք ժամանակակից տեխնոլոգիաների:

Ատոմակայանի կառուցման հարցում, եթե դա այդքան անհրաժեշտ է, կարող ենք դաշնակցել հարևան Իրանի հետ, որը միջուկային տերություն է: Ինչո՞ւ մենք դա չենք տեսնում: Ինչո՞ւ ենք ամեն ինչում անտեսում Իրանը: Ստացվում է յոթ երգ գիտենք, յոթն էլ Թուրքիայի մասին է,- կարծիք է հայտնել Լևոն Շիրինյանը:

Վերջինն ընդգծում է, որ ատոմակայանը յուրաքանչյուր պետության սիրտն է, և անիմաստ է այդ սրտի աշխատանքին խառնել թշնամական ուժեր, քանի որ, օրինակ, «ատոմակայանի կառուցմանը մասնակցելու պատրվակով Հայաստան կմտնեն թուրքական լրտեսական և հետախուզական գործակալություններ»:

Հոգեբան Ալբերտ Նալչաջյանն էլ հարցին մոտենում հոգեբանության տեսանկյունից։

- Երկրի ղեկավարների համար բավական չէ, ասենք, լավ տնտեսագետ լինելը, պետք է նաև էթնո-հոգեբան լինել, էթնո-քաղաքական և էթնիկական խնդիրները միշտ աչքի առաջ պետք է ունենալ: Ես զբաղվում եմ ցեղասպանության հարցի ուսումնասիրությամբ, և զարմանալի մի երևույթ կա հայերի մոտ. Օսմանյան կայսրության տիրապետության տարիներին և 1908թ. երիտթուրքերի իշխանության գալուց հետո էլ հայերի մեծ մասը, որոշ բացառություններով, չի զգացել մոտալուտ վտանգը, չի հասկացել, թե ինչ վտանգի տակ է գտնվում: Հիմա էլ նույն բանն է կատարվում,- ընդգծում է հոգեբանը:

Արեգնազ Մանուկյան, 19 մարտի, 2009թ

http://www.7or.am


«Թուրքերը հետագա սերունդների մոտ ցանկանում են պահպանել անտագոնիզմի զգացումը հայերի հանդեպ», Էդուարդ Աբրահամյան, Նացիոնալ, 24.03.2009

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի նախաձեռնությամբ Հայաստանի քաղաքական, հասարակական, մշակութային, փորձագիտական, ինչպես նաև լրագրողական և ուսանողական ոլորտներում անցկացվում են հարցումներ հայ-թուրքական այսպես կոչված հարաբերությունների և դրանից բխող հնարավոր հետևանքների մասին: Ստորև ներկայացնում ենք պատասխաններից մեկը` փորձագետ Էդուարդ Աբրահամյանի հեղինակությամբ...


Марат Акопян: Анкара стоит перед серьезным выбором, 25 марта 2009г.

Analitika.at.ua. Центр стратегических исследований “Арарат” проводит серию интервью о последних развитиях в межгосударственных отношениях Армении и Турции. В список участников опроса включены представители широкой общественности, а также должностные лица, политические и общественные деятели, эксперты.

Прочесть интервью Марата Акопяна

Прочесть интервью всех участников опроса


  1. Ararat Strategic Center Holds Survey On Armenian-Turkish Conflict , Noyan Tapan, March 26, 2009
  2. Present-Day Problems Of The Armenian-Turkish Conflict, Groong, From: mihrank@aol.com, Date: Sat, 28 Mar 2009
  3. PRESENT-DAY PROBLEMS OF THE ARMENIAN-TURKISH CONFLICT - CONTINUED (Interviews), Groong, From: mihrank@aol.com, Date: Mon, 30 Mar 2009
  4. PRESENT-DAY PROBLEMS OF THE ARMENIAN-TURKISH CONFLICT - CONTINUED (Interviews), Groong, From: mihrank@aol.com, Date: Thu, 2 Apr 2009
  5. PRESENT-DAY PROBLEMS OF THE ARMENIAN-TURKISH CONFLICT - CONTINUED (Interviews), Groong, From: mihrank@aol.com, Date: Sat, 4 Apr 2009
  6. PRESENT-DAY PROBLEMS OF THE ARMENIAN-TURKISH CONFLICT - CONTINUED (Interviews), Groong, From: mihrank@aol.com, Date: Fri, 10 Apr 2009

Նոյյան Տապան լրատվական-վերլուծական կենտրոն , 2009-03-26 16:45:06 - 2009-03-26 17:30:04 , Քաղաքականություն

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը հարցում է անցկացնում Հայ-թուրքական հակամարտության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնն անցկացնում է հարցազրույցների շարք` Հայաստանի եւ Թուրքիայի միջպետական վերջին զարգացումների վերաբերյալ: Հարցազրույցների շարքը վերնագրված է «Հայ-թուրքական հակամարտության այսօրվա խնդիրները»: Հարցման մեջ արծարծվում են երեք թեմաներ` Թուրքիայի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում, Թուրքիայի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնահարցում եւ ՀՀ կառավարության հրավերը Թուրքիային` մասնակցելու հայկական նոր ատոմակայանի կառուցմանը:

Հարցման մասնակիցների ցանկում ընդգրկվել են հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչներ, այդ թվում` պետական պաշտոնյաներ, քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչներ, վերլուծաբաններ:


ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԾԻՔԸ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ, ՆԱԻՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ, Azatamtutyun.am, 08.04.2009

МНЕНИЕ АРМЯНСКОЙ ОБЩЕСТВЕННОСТИ ОБ АРМЯНО-ТУРЕЦКИХ ОТНОШЕНИЯХ, НАИРА МКРТЧЯН, Azatamtutyun.am, 08.04.2009


all rights reserved 2007-2013
site designed and developed by
Impresario Productions & "Ararat" Center
Երևան, Այգեձորի նրբանցք 10, Էլ-փոստ: info @ ararat-center.org