choose language
      [english]   [armenian]   [russian]

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

ՍԿԻԶԲ :: ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ



Պատմությունը սովորեցնում է նրանց, ովքեր պատմությունից դասեր քաղելու հակում ունեն
Հեղինակ՝ Լևոն Շիրինյան | Ամսաթիվ՝ 14-04-2009 | Տպել



 
I.Ճիշտ է, որ պատմության փորձը չի կարելի դիտել որպես գործողության ինքնաբերական ուղեցույց, սակայն ճիշտ է նաև, որ «պատմությունը սովորեցնում է անալոգիաներով` լույս սփռելով համադրելի իրադրությունների իրար նման /համանման/ հետևանքների վրա» (Հ. Քիսինջեր):
Այս իմաստով, հարուստ է Հայաստանի քաղաքական պատմությունը. հայ-թուրքական վիրտուալ «մերձեցման» ներկա ընկալման վիճակը մերօրյա Հայաստանում և հայ ժողովրդի որոշակի /շահագրգիռ/ շրջանակներում հիշեցնում է, կամա-ակամա, անալոգիայով.
·        հայ-թուրքական հարաբերությունների «եղբայրության» սահմանադրական (1908-1911/1913թթ) շրջանը. ավարտվեց հայոց համար աննախադեպ «արդյունքներով»`1909-ի ապրիլին կիլիկիահայության նախճիրով, 1915-ին` արևմտահայոց սպանդով և Հայաստանի ողջակեզով
·        1920 թվականի աշունը. հայ-թուրքական պատերազմի արդյունքում, համաշխարհային կոմունիզմի (այսօր` դեմոկրատիայի) սպասումով հոկտեմբերի 30-ին Կարսը հանձնվեց ցնցոտիավոր ու սովալլուկ, սակայն ռուսական կոմունարկա հագած ասկյարին, իսկ Արևելյան Հայաստանը տրվեց անդամահատման` արդեն «բոլշևիկ» թուրք-քեմալականներին:
 
II. Մերօրյա Թուրքիան, որը կառուցված է Հայաստանի մոխիրների վրա` «արևմտականացած» և բոլշևիզմը թոթափած, շարունակում է անշեղորեն իրականացնել քեմալիզմի ռազմա-քաղաքական դոկտրինան. կլլել ու մարսել երիտթուրքերի ու թուրք ժողովրդի գլխավոր ձեռքբերումը` XX դարի առաջին ցեղասպանության արդյունքը`գործնականապես ու վերջնականորեն: Այս իմաստով տվյալ երկիրը`իր առօրյա և հեռագնա նպատակադրումներով, խիստ կանխատեսելի է, մնալով անկայունության ու անորոշության աղբյուր տարածաշրջանային նկրտումներում և համաշխարհային քաղաքականության մեջ:
Ժամանակակից Թուրքիան.
     
        ա) մշակութապես և քաղաքակրթորեն «բզկտված» երկիր է (“torn country”)
         բ)  խորքային կամ, ավելի դիպուկ, «ուրվային» պետություն է
        գ) էթնոնացիոնալ ինքնության և քեմալիզմի քաղաքական գաղափարախո­սության խորքային կոնֆլիկտի գոտի է:
 
 Թուրքիայի հետ մերձեցման գովազդվող տարբերակը`
·        «լղոզում է» մերօրյա Հայաստանի` «սեպի», ռազմավարական արժեքը,
·        Հարավային Կովկասում նրան վերածում է արդրբեջանա-վրացական «սրտակից եղբայրության» վասալի:
 
Լևոն Շիրինյան
Քաղաքական գիտությունների դոկտոր

all rights reserved 2007-2013
site designed and developed by
Impresario Productions & "Ararat" Center
Երևան, Այգեձորի նրբանցք 10, Էլ-փոստ: info @ ararat-center.org