Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/araratc/public_html/cpn/db.php on line 2

Deprecated: Function eregi() is deprecated in /home/araratc/public_html/index.php on line 153
ԱՐԱՐԱՏ Ռազմավարագիտական Կենտրոն - Աջակցություն կենտրոնին
        choose language
      [english]   [armenian]   [russian]

Աջակցություն կենտրոնին

ՁԵՐ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ «ԱՐԱՐԱՏ» ԿԵՆՏՐՈՆԻՆ
Ինչպես օժանդակել «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնին



  • Դրամական օժանդակություն. «Արարատ» ռազմավարագիտական կենտրոնը չի ֆինանսավորվում որևէ կառավարության կամ քաղաքական կառույցի կողմից: Այն անկախ վերլուծական կենտրոն է, որն իր առաքելությունն իրականացնելու համար ամբողջովին ապավինում է ձեր հոժարակամ նվիրատվություններին: Եթե կենտրոնի նպատակներն ու արժեքները թանկ են ձեզ համար, կարող եք նպաստել դրանց առաջխաղացմանը` դրամական նվիրատվություն հատկացնելով այստեղ:

  • Նյութական օժանդակություն. մենք երախտագիտությամբ կընդունենք ձեր նյութական օժանդակությունը, այդ թվում՝ ստորև նշված նվիրատվությունների տեսքով.

    • գիտական գրականություն, պարբերականներ, բառարաններ,
    • համապատասխան առգիծ (online) գրականության, ամսագրերի, տվյալների բազաների բաժանորդագրություն,
    • գրասենյակային գույք և սարքավորումներ:


  • Կենտրոնին անհրաժեշտ է նաև մշտական գրասենյակ:

  • Հրապարակվեք «Արարատ»-ի կայքում. երախտագիտությամբ կընդունենք և մեր կայքի Վերլուծական և Արտմամուլի տեսություն բաժիններում կհրապարակենք ձեր ուսումնասիրությունները, վերլուծություններն ու հոդվածները, ինչպես նաև օտար մամուլից արված թարգմանությունները, եթե նյութի բովանդակությունը համապատասխանի Կենտրոնի նախանշած ուսումնասիրության ոլորտներից որևէ մեկին և բարձր որակ ունենա:

  • Նվիրաբերեք առգիծ գրադարանին. կարող եք օգնել մեզ պարբերաբար համալրելու մեր առգիծ գրականության ցանկն` էլեկտրոնային տարբերակով ուղարկելով մեզ հրապարակումներ, որոնց բովանդակությունը կհամապատասխանի Կենտրոնի գործունեության ոլորտին: Սիրով կընդունենք և կքննենք դրանք մեր կայքում տեղադրելու նպատակահարմարությունը:

  • Գրեք մեկնաբանություններ և առաջարկներ. «Արարատ» կենտրոնը բարձր է գնահատում իր գործունեության վերաբերյալ ընթերցողների կարծիքը: Մենք ողջունում ենք ձեր շահագրգիռ ներգրավվածությունը մեր գործունեությանը և ուշադիր ենք ձեր մեկնաբանությունների և առաջարկների նկատմամբ. դրանք մեծապես օգնում են մեզ կատարելագործելու աշխատանքները և՛ բովանդակային, և՛ կառուցվածքային առումով:
    Հայտնեք ձեր կարծիքը` կամ գրելով մեր էլեկտրոնային փոստի հասցեին` info @ ararat-center.org, կամ կայքի Գործք և Արտասահմանյան մամուլի տեսություն էջերում` մեկնաբանությունների միջոցով:

  • Բաժանորդագրվեք «Արարատ» կենտրոնի «Լրատուին». ձեր մասնակցությունը մեր աշխատանքներին ապահովվում է նաև Կենտրոնի գործունեության մասին պարբերաբար տեղեկացվելու միջոցով։ Կայքի գլխավոր էջից կենտրոնի «Լրատու»-ին բաժանորդագրվելով՝ կանոնավոր կերպով տեղեկատվություն կստանաք մեր վերլուծությունների, հրապարակումների, արտասահմանյան մամուլի տեսության, ծրագրերի, միջոցառումների և այլ գործունեության մասին:

    Լրատուի արխիվը զետեղված է այստեղ:

all rights reserved 2007-2013
site designed and developed by
Impresario Productions & "Ararat" Center
Երևան, Այգեձորի նրբանցք 10, Էլ-փոստ: info @ ararat-center.org