Deprecated: mysql_connect(): The mysql extension is deprecated and will be removed in the future: use mysqli or PDO instead in /home/araratc/public_html/cpn/db.php on line 2

Deprecated: Function eregi() is deprecated in /home/araratc/public_html/index.php on line 153
ԱՐԱՐԱՏ Ռազմավարագիտական Կենտրոն - Հարցարան
        choose language
      [english]   [armenian]   [russian]

Հարցարան

Հայաստան և Հայություն. ՀԱՐՑԱՐԱՆ


Ճիշտ պատասխանները կարող եք տեսնել կարմիր տողով` <ՍՏՈՒԳԵԼ> կոճակը սեղմելուց հետո:



1. Ղևոնդ Ալիշանի տոմարագիտական հաշվարկի համաձայն, ե՞րբ է լրացել Հայկի և Բելի միջև ճակատամարտի 4500 ամյակը ։

1990թ. հուլիսի 5-ին
2001թ. հունվարի 6-ին
2008 թ. օգոստոսի 11-ին
2025թ. մայիսի 28-ին

2. Երկրաչափական ի՞նչ մարմնի ձևով դասավորեց Հայկն իր բանակը։

աղեղնաձև
եռանկյունաձև
քառանկյան ձևով
շրջանաձև

3. Ի՞նչ տեսակի նետ ու աղեղ է գործածել Հայկ Նահապետը Բելի հետ ճակատամարտում։

լայնալիճ աղեղ և երեքթևյան նետ
կարճ աղեղ և մետաղյա նետ
ուղիղ աղեղ և տեգ
կոշտ աղեղ ու նետ

4. Ըստ Մովսես Խորենացու` Տրոյական պատերազմին մասնակցել է նաև հայոց մի զորավար՝ եթովպացիների զորքով, որը զոհվել է հույների դեմ կռվելիս։ Տվեք նրա անունը։

Մանվել սպարապետ
Կադմոս
Արամ Նահապետ
Զարմայր զորավար

5. Ե՞րբ է Հայաստանի (խեթերեն՝ Հայասա) թագավորությունը պատերազմներ վարել խեթական պետության դեմ։

մ.թ.ա. 14-13-րդ դարերում
մ.թ.ա. 7-6-րդ դարերում
մ.թ. 1-2-րդ դարերում
մ.թ. 4-5-րդ դարերում

6. Պատերազմների ժամանակ ի՞նչ հնագույն ծանր մարտական տեխնիկա էին օգտագործում Հայասայի և Արարատյան թագավորությունների հայկական զորքերը։

նետ ու աղեղ
հրասայլեր
մարտակառքեր
խոյահարող սարքեր

7. Ըստ հույն պատմիչ Քսենոփոնի «Կյուրոպեդիա» աշխատության` որքա՞ն էր հայկական զորքի թիվը Երվանդունիների օրոք։

40 000 հեծելազոր և 8 000 հետևակ
60 000 հետևակ
8 000 հեծելազոր և 40 000 հետևակ
20 000 հեծելազոր և 20 000 հետևակ

8. Ե՞րբ է տեղի ունեցել Գավգամելայի ճակատամարտն Ալեքսանդր Մակեդոնացու և պարսից Դարեհ Գ արքայի բանակների միջև։

Ք.ա. 2492 թ. օգոստոսին
Ք.ա. 331 թ. հոկտեմբերին
Ք.ա. 311 թ. մարտին
Ք.հ. 301թ. մայիսին

9. Գավգամելայի ճակատամարտում Պարսից Դարեհ Գ արքայի գլխավորած դաշնակից ուժերի ո՞ր թևում էր կռվում Մեծ Հայքի զորաբանակը (որն, ի դեպ, իրեն փայլուն է դրսևորում, կռվում է մինչև ուշ երեկո և միայն այն ժամանակ, երբ պարզ է դառնում, որ պարսիկները ջախջախիչ պարտություն են կրել, դիմում է կանոնավոր նահանջի դեպի Հայաստան, այդպես էլ մեջք ցույց չտալով թշնամուն)։

աջ թևում
ձախ թևում
մեջտեղում
թագավորական

10. Որքա՞ն էր կազմում Գավգամելայի ճակատամարտին մասնակցած Մեծ Հայքի զորաբանակի թիվը։

30 000 հետևակ և 4000 հեծյալ
7 000 հետևակ և 40000 հեծյալ
60 000 հեծյալ
40.000 հետևակ և 7.000 հեծյալ

11. Ք.ա. 1-ին դարում Հայաստանի ընդհանուր բնակչության մոտավորապես քանի՞ տոկոսն է կազմել հայոց 100-հազարանոց բանակը։

կազմել է մոտավորապես 0,5%
կազմել է մոտավորապես 4%-ը
կազմել է մոտավորապես 7%
կազմել է մոտավորապես 20%

12. Որքա՞ն էր Տիգրան Մեծի հեծելազորի ընդհանուր թվաքանակը։

105.000
55.000
40.000
2500

13. Որքա՞ն մարտիկ ուներ Տիգրան Մեծի զրահապատ հեծելազորը՝ հայկական ծանրազեն այրուձին։

17.000
10.000
5000
1700

14. Որքա՞ն էր բուն հայկական բանակի թիվը Տիգրան Մեծի օրոք։

25.000
100.000
220.000
500.000

15. Հայ հասարակության ո՞ր խավերից էր կազմվում հայոց բանակը։

ընչազուրկ
շինականներից և ռամիկներից
ազնվական ազատներից
նախարարական տներից, ազնվական ծագում ունեցող ազատներից, շինականներից և ռամիկներից

16. Որքա՞ն էր Տիգրան Մեծի ընդհանուր բանակի թվակաքանակը, որի մեջ, բացի հայերից, մտնում էին նաև նվաճված և ենթակա երկրների ռազմիկները։

մոտ 600.000
մոտ 300.000
մոտ 60.000
մոտ 30.000

17. Ք.ա. 69թ. հայկական զրահակիր հեծելազորային մի զորամաս կայծակնային արագությամբ ճեղքեց Տիգրանակերտի հռոմեական պաշարումը և գիշերվա ընթացքում անվնաս դուրս բերեց հայոց արքունիքը, կանանոցը և գանձարանը։ Քանի՞ մարտիկ ուներ Տիգրան Մեծի այդ հատուկ ընտիր հեծելագունդը։

6.000 հեծյալ
10.000 հետևակ
4000 այրուձի և 50 փիղ
2000 հեծյալ

18. Հռոմեական զորքի դեմ ո՞ր ճակատամարում է հայոց բանակն օգտագործել հատուկ պատրաստված նետեր, որոնց ծայրերն, ըստ հռոմեացի պատմիչ Դիոն Կասիոսի, այնպես էին իրար ամրացված, որ վերքից դրանք հանելիս, ծայրերից մեկն անպայման կոտրվում էր ու մնում մարմնում։ Պատմիչի հաղորդմամբ՝ վերքերը «ծանր էին ու դժվար բուժելի» և «շատ արագ սպանում էին»։ Որն է այդ ճակատամարտը և ե՞րբ է այն տեղի ունեցել։

Կապադովկիայի ճակատմարտը, Ք. ա. 93 թվականին
Նիկեփորոնի ճակատամարտը, Ք. ա. 71 թ. հոկտեմբերին
Արածանիի ճակատամարտը, Ք. ա. 68 թ. սեպտեմբերին
Հռանդեայի ճակատամարտը, մ.թ. 62թ.

19. Մարտավարության ի՞նչ նորամուծություն արեց հայկական բանակը հռոմեացիների դեմ Արածանիի ճակատամարտում. որ հետագայում՝ Ք.ա. 53թ. մայիսի 6-ին, կրկնեցին պարթևները Խառանի մոտ Կրասոսին պարտության մատնելիս։

շրջապատեցին և օղակի մեջ առան հռոմեացիներին
հարված «նետահարմամբ նահանջելիս»
թևերից հարվածեցին հռոմեացիներին
խոյահարեցին

20. Հայոց Տիգրան Մեծ արքան ոչ միայն անմիջապես ղեկավարում էր Արածանիի ճակատամարտում հայոց զորքերի գործողությունները, այլև անձամբ գրոհի էր առաջնորդում հայոց ընտիր ծանրազեն այրուձին։ Քանի՞ տարեկան էր այդ ժամանակ Տիգրան Մեծը։

33 տարեկան
51 տարեկան
68 տարեկան
72 տարեկան

21. Ինչպե՞ս էին կոչվում սահմանային այն չորս նահանգները, որոնց հանձնված էր Հայաստանի թագավորության սահմանների պաշտպանությունը։

բդեշխություններ
մարզպանություններ
համքարություններ
նախարարություններ

22. Ու՞մ կողմը բռնեց Պարթևստանը Ք. ա. 69-67 թթ. հայ-հռոմեական պատերազմում։

Պարթևստանը սատարեց հայերին
Պարթևստանը պահպանեց չեզոքություն
Պարթևստանը սատարեց հռոմեացիներին
Պարթևստանը երկու ճակատով պատերազմ սկսեց

23. Ինչպե՞ս էր կոչվում բանակի գլխավոր հրամանատարը Արշակունյաց Հայաստանում։

հրամանատար
հազարապետ
գունդստաբլ
սպարապետ

24. Ինչպե՞ս էր կոչվում զորամիավորման հրամանատարը Արշակունյաց Հայաստանում։

գավառապետ
մարդպետ
բյուրակալ կուսակալ
սպարապետ

25. Ինչպե՞ս էր կոչվում մեկ հազարանոց գնդի հրամանատարը Արշակունյաց Հայաստանում։

մարդպետ
հազարապետ
բյուրակալ
թագադիր

26. Դաշնակից ո՞ր թագավորությունների բանակները ոչնչացրին Ասորեստանը։

Պարսկաստանի ու Եգիպտոսի
Բաբելոնի, Հունաստանի և Եգիպտոսի
Մարաստանի, Հայաստանի և Պոնտոսի
Մարաստանի, Բաբելոնի և Հայաստանի

27. Ո՞ր թվականին է գրավվել և հրի մատնվել Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։

Ք. ա. 612 թվականին
Ք.ա. 500 թվականին
Ք.ա. 445 թվականին
Ք.հ. 387 թվականին

28. Քանի՞ հայ ռազմիկ է իրենց ընտանիքներով բնակեցրել Արա Գեղեցիկ (Արգիշտի Ա) արքան Երևանում (Էրեբունիում)։

6600 հայ ռազմիկ իրենց ընտանիքներով
18000 հայ ռազմիկ իրենց ընտանիքներով
66000 հայ ռազմիկ իրենց ընտանիքներով
100000 հայ ռազմիկ իրենց ընտանիքներով

29. Ըստ Բեհիսթունյան արձանագրության` քանի՞ ճակատամարտ է տվել հայոց զորքը Աքեմենյան Դարեհ Առաջինի բանակների դեմ Ք. ա. 522-520թթ.։

մեկ ճակատամարտ
հինգ ճակատամարտ
տաս ճակատամարտ
տասնհինգ ճակատամարտ

30. Ք. ա. 401 թվականին հույն զինվորների մի զորագունդ Հայաստանի միջով նահանջում էր դեպի Սև ծով։ Որքան էր հունական այդ զորամասի թվաքանակը։

3500 մարտիկ
7000 մարտիկ
10.000 մարտիկ
50.000 մարտիկ

31. Վանի թագավորության հայկական բանակը բաժանված էր գնդերի։ Քանի՞ զինվոր կար յուրաքանչյուր գնդում։

10000 զինվոր
3000 զինվոր
1000 զինվոր
300 զինվոր

32. Ինչպիսի՞ զորատեսակներից էր բաղկացած Վանի թագավորության հայկական բանակը։

նետաձիգներ
հետևակ, մարտակառքեր
հետևակ, հեծելազոր
հետևակ, հեծելազոր, մարտակառքեր





Գրականության ցանկ
Գլուխ Ա, 1-32 հարցեր:
1. Հայ ժողովրդի պատմություն, Հ. Ա (Երևան, ԳԱ հրատ., 1971)։ Հտ. Բ (Երևան, ԳԱ հրատ., 1976)։ Հտ. Գ (Երևան, ԳԱ հրատ., 1984)։
2. Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա։ Հ. 1 (Երևան, ԵՊՀ հրատ., 1981)։
3. Արմեն Այվազյան, Հայկական ինքնության հիմնաքարեր, Բանակ, լեզու, պետություն (Երևան, 2007)։
4. Ռուբեն Մանասերյան, Տիգրան Մեծ, Հայաստանի պայքարը Հռոմի և Պարթևստանի դեմ (Երևան, 1987)։
5. Մովսես Խորենացի, Հայոց պատմություն։

all rights reserved 2007-2013
site designed and developed by
Impresario Productions & "Ararat" Center
Երևան, Այգեձորի նրբանցք 10, Էլ-փոստ: info @ ararat-center.org