«Հայ-Թուրքական հարաբերությունները» կառավարման տեսանկյունից

ԵԼՈԻՅԹԻ   ԹԵԶԵՐ
/ «Հայ-Թուրքական հարաբերությունները»
կառավարման  տեսանկյունից /


Թեզ 1
Ցանկացած ռազմավարական քաղաքական որոշում իրագործվում է միայն փորձագիտական զննման դրական արդյունքի դեպքում (կառավարման լեզվով ասած` որոշումը կայացվում է այն անցկացնելով տարաբնույթ ֆիլտրերով միայն):
Հետևանքների իմաստով, Թուրքիայի և Ադրբեջանի հետ կապված ցանկացած ռազմավարական քաղաքական որոշում անհրաժեշտ է ի սկզբանե անցկացնել առնվազն 3 ֆիլտրերով`
ա/ պատմաքաղաքակրթական.
բ/ ազգային անվտանգության.
գ/ հայկական հարցի:
Ինչ վերաբերում է տնտեսական շահավետությանը, ապա նշված ֆիլտրերի առկայության պարագայում այդ հարցը կրում է երկրորդական բնույթ, առավել ևս, որ մինչ այսօր`
ա/ հարցը դիտարկված չէ Հայաստանի տնտեսական անվտանգության տեսանկյունից.
բ/ ներկայացված և քննարված չէ հաշվարկներով հիմնավորված որևէ պաշտոնական փաստաթուղթ:

Թեզ 2
Ցանկացած ռազմավարական քաղաքական որոշում, իր հետևանքների իմաստով, ենթադրում է անձնավորված պատասխանատուների առկայություն (կառավարման լեզվով ասած` կառավարման սուբյեկտի տիրույթը, այսինքն` որոշում կայացնողի պատասխանատվության չափը հետևանքների համար):
Մասնավորապես, ինչու՞ չեն քննարկվում XX դարի սկզբին մի շարք հայ ազգի ազդեցիկ գործիչների որոշումները և քայլերը, որոնք հիմնված էին Երիտթուրքերի, ինչպես նաև արտաքին ուժերի (ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան) նկատմամբ, այսպես կոչված, «ռոմանտիկ» սպասումների վրա:

 

Հարություն Մեսրոբյան
կառավարման փորձագետ
Երևան, 14.04.2009թ.
 

Copyright © 2008, 2009 «Արարատ» ՌԿ - Բոլոր իրավունքները պաշտպանված են: Հոդվածը մասամբ կամ ամբողջությամբ օգտագործելու դեպքում ակտիվ հղումն «ԱՐԱՐԱՏ» ՌԿ կայքին պարտադիր է: