«Կալիֆոռնիա Կուրիեր», 12 մարտի, 2009թ.
Աղբյուրը` (The California Courier)
Հարութ Սասունյան (Harut Sassounian)
Երևանյան պաշտոնյաների կողմից հնչած երկու ցնցող հայտարարություններ խորապես մտահոգել են ողջ աշխարհի հայությանը:
Առաջին հայտարարությունն արեց վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 21-ին, Ծաղկաձորում կայացած «Միջազգային տնտեսական համագործակցության հեռանկարները` խնդիրներ և լուծումներ» խորագրով միջազգային տնտեսական համաժողովում: Համաժողովին մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ և գործարարներ Ռուսաստանից, Բուլղարիայից, Իրանից և շատ այլ երկրներից:
«Միջազգային տնտեսական համագործակցություն. նոր քաղաքականություն» վերնագրված իր ելույթում վարչապետը Ռուսաստանին և Թուրքիային հրավիրեց մասնակցելու Հայաստանում նոր ատոմային էլեկտրակայանի կառուցմանը: Նա նշեց, որ միլիարդավոր դոլարներ արժեցող նախագիծը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական նշանակություն ունի: Գործող ատոմակայանը, որը գտնվում է Երևանի մոտ, շահագործման է հանձնվել 1976թ.: Որոշ միջազգային կազմակերպություններ, ինչպես նաև հարևան Թուրքիան, մի քանի տարի է, ինչ պնդում են, որ անվտանգության նկատառումով պետք է փակել Մեծամորի ատոմակայանը: Ակնկալվում է, որ նոր ատոմակայանը շահագործման համար պատրաստ կլինի 2016թ.:
Թուրք ղեկավարները դեռ չեն արձագանքել պրն Սարգսյանի հրավերին: Այնուամենայնիվ, ըստ ռուսական աղբյուրների, Անկարան, ասում են` հետաքրքրված է դրանով: Թուրքիայի կառավարության մի ներկայացուցիչ, որը չի ցանկացել հրապարակել իր անունը, «Նեզավիսիմայա Գազետային» ասել է. «Թուրքիայի կառավարությունն ակնկալում է Հայաստանի պաշտոնական շրջանակների` իրենց ատոմակայանի կառուցմանը մասնակցելու պաշտոնական հրավերը: Դրանից հետո միայն թուրքական կողմը կարող է քննարկել նախագծին մասնակցելու հնարավորությունը և հրապարակել իր որոշումը: Եթե խնդրին առնչվող բոլոր հարցերը բավարարվեն, հնարավոր է, որ Երևանի առաջարկն ընդունվի»:
Մի շարք հայ վերլուծաբաններ լուրջ մտահոգություններ հայտնեցին այդքան զգայուն նախագծին Թուրքիային ներգրավելու առնչությամբ: Ոմանք մատնանշեցին Հայաստանի ազգային անվտագությանը սպառնացող վտանգը` հաշվի առնելով Թուրքիայի պատմական թշնամանքը: Այլ մեկնաբաններ բարձրացրեցին թուրքական ընկերությունների շրջանում ատոմակայանների կառուցման փորձի լիակատար բացակայության խնդիրը: Իշխող կոալիցիայի կրտսեր անդամ ՀՅԴ-ն ներկայացնող պատգամավոր Արա Նռանյանը հայտարարեց, որ իր կուսակցությունը դեմ է Թուրքիայի մասնակցությանը նոր ատոմակայանին, և որ դա, ըստ իրենց, «վնասում է Հայաստանի շահերին»:
Ինչպե՞ս կարող են Հայաստանի պաշտոնյաները ատոմակայանի կառուցման գործում մասնակցություն առաջարկել մի երկրի, որը ժխտում է Ցեղապանությունը, հրաժարվում է դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, շրջափակում է իրականացնում` Հայաստանի տնտեսությունը ոչնչացնելու նպատակով, և Արցախի (Ղարաբաղի) հակամարտությունում քաղաքական ու ռազմական աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին:
Երկրորդ մտահոգող զարգացումը հայ պաշտոնյաների հրավերն է Թուրքիայի արտգործնախարարին` մասնակցելու «Սևծովյան տնտեսական համագործակցության» (ՍԾՏՀ) (BSEC) համաժողովին, ապրիլի 16-17-ին` Հայոց Ցեղասպանության 94-րդ տարելիցից ընդամենը մի քանի օր առաջ: ՍԾՏՀ-ում Հայաստանի 6-ամսյա հերթափոխային (rotation) նախագահությունն ավարտվում է ապրիլի 30-ին:
Հայերին այնուհետև նյարդայնացրել է թուրքական «Թդեյս Զաման» թերթի հրապարակումը, թե «Հայաստանը փոփոխություն է կատարել Սևծովյան երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակացույցում` որպես բարի կամքի բացահայտ դրսևորում` հավաստիանալու, որ Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը կլինի մասնակիցների թվում»: «Զամանը» հաղորդել է, որ Հայաստանի իշխանությունները ՍԾՏՀ հանդիպման օրը «նախապես հայտարարված ապրիլի 29-ից տեղափոխել են ապրիլի 16-ին»: Սա կարևոր փոփոխություն է, քանի որ ապրիլի 29-ը ապրիլի 24-ից ընդամենը մի քանի օր հետո է»:
Վիրավորանքն ավելի խորացնելով` «Զամանը» վկայակոչեց թուրք պաշտոնյաների (չհրապարակելով նրանց անունները)` թե Բաբաջանը չի հաստատել իր այցելությունը, և նրա մասակցությունը կախված է «մերձեցման շարունակվող գործընթացին Հայաստանի նվիրվածությունից, ինչպես նաև` Հայաստանի հետ դռնփակ բանակցությունների ընթացքից»:
Թուրք պաշտոնյաները Հայաստանի հետ «մերձեցման» մասին հաճախ են հայտարարություններ անում, որպեսզի կեղծ տպավորություն ստեղծեն, թե երկու երկրները հաշտվում են միմյանց հետ` հույս ունենալով, որ Օբամայի վարչակազմը և ԱՄՆ Կոնգրեսը Հայոց Ցեղասպանության հարցում որևէ գործողություն չեն ձեռնարկի:
Մինչ պաշտոնական Անկարան անդադար ռմբակոծում է Վաշինգտոնն այսպիսի կեղծ հայտարարություններով, հայկական կողմն ապշեցուցիչ լռություն է պահպանում` հավաստիություն հաղորդելով թուրքական աղճատումներին, որոնք նպատակ ունեն խափանել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ-ի որևէ հայտարարության հնարավորությունը:
Արձագանքելու սակավաթիվ դրսևորումներից էր Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանի հայտարարությունը, որը հերքում էր թուրքական կողմի մտահոգություններին հարմարվելու նպատակով ՍԾՏՀ համաժողովի ժամանակացույցում փոփոխություններ կատարելու մասին տեղեկությունը: Այդուհանդերձ, պրն Բալայանը որևէ բացատրություն չտվեց, թե ինչու համաժողովը տեղի չի ունենալու նախքան ապրիլ ամիսը:
Դժվար է հավատալ, որ Հայաստանի կառավարությունը Թուրքիայի արտգործանախարին Հայաստան է հրավիրում ապրիլի 24-ից ընդամենը մեկ շաբաթ առաջ: Պրն Բաբաջանին` Հայաստանը շրջափակման մեջ պահող թշնամական երկրի` Ցեղասպանությունը հերքող բարձրաստիճան պաշտոնյային, երբեք չպետք է ողջունեն Հայաստանում, մինչև որ նա մտադրություն չունենա ծաղկեպսակ դնել Հայոց Ցեղասպանության զոհերի հուշարձանին և ներողություն խնդրել հայ ժողովրդից:
Ըստ որոշ տնտեսագետների` Թուրքիան արդեն իսկ առաջարկել է մասնակցել Հայաստանի ատոմակայանի նոր բլոկի կառուցմանը: «Հայկական Դավոս» անվանումը ստացած 6-րդ միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ, փետրվարի 21-ին, վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով նոր ատոմակայանի կառուցման գաղափարին, ասաց, որ այն տարածաշրջանի համար «ստաբիլիզատորի» դեր կունենա, եւ որ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի այս ծրագրի իրագործմանը մասնակցություն ցուցաբերեն Թուրքիան եւ Ռուսաստանը: Վարչապետի խոսքերով. «Մենք պատրաստ ենք նրանց հետ գնալու երկխոսության եւ քննարկումների»: Վարչապետի այս հայտարարությանը որոշ տնտեսագետներ եւ քաղաքական գործիչներ քննադատաբար վերաբերվեցին: Ոմանց կարծիքով, ատոմակայանի նոր բլոկի կառուցման նախագծում Թուրքիայի մասնակցությունը ոչ տնտեսական եւ ոչ էլ քաղաքական առումով նպատակահարմար չէ, ավելին, այն բացասական կանդրադառնա երկու երկրների հարաբերությունների վրա: Տ. Սարգսյանի հայտարարության առնչությամբ տնտեսագետ Անդրանիկ Թեւանյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ վարչապետի առաջարկը թուրքերին պարզապես անակնկալի կբերի: Նրա ներկայացմամբ. «Ատոմակայանի կառուցմանը մասնակցելու համար հրավիրում ենք թուրքերին, կարծում եմ՝ նրանք անակնկալի կգան եւ չեն իմանա ինչ պատասխանեն: Համոզված եմ, որ այդ հայտարարությունը որոշ ժամանակ անց հերքվելու է, այնպես, ինչպես հերքվեցին ռուբլու գոտու մասին հայտարարությունները: Կանցնի ժամանակ, եւ մեր կառավարությունը կասի, թե վարչապետի արտահայտած միտքը ճիշտ չի հասկացվել: Այդ առումով արդեն փորձ ունենք: Բոլոր ծրագրերը կարող են հայտարարվել, հետո՝ հերքվել: Տնտեսական բոլոր քայլերը, որ հայտարարվում են, կարճ ժամանակ հետո կամ հերքվում են, կամ էլ՝ մոռացվում: Օրինակ, ժամանակին հայտարարվեց Ցեղասպանության ուսումնասիրման պատմաբանների հանձնաժողովի մասին գաղափարը, հետո՝ հերքվեց: Նույն ճակատագրին արժանացավ նաեւ Հանրային պալատի ստեղծման մասին գաղափարը»: Այն, որ Թուրքիան կարող է ներդրում կատարել Հայաստանում ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման համար, «Տնտեսական զարգացման եւ հետազոտությունների կենտրոնի» ղեկավար Գագիկ Թորոսյանը խիստ իրատեսական համարեց: Մեզ հետ զրույցում պարոն Թորոսյանն ասաց. «Իսկ ինչո՞ւ Ռուսաստանը կարող է լինել մեզ ռազմավարական գործընկեր կամ, ասենք, եթե Բելգիայի մասին խոսքը լիներ, նույն կարծիքները հաստատ չէին հնչի: Եթե մենք այսօր ողջունում ենք այն, որ ուզում ենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, ուրեմն ես դա շատ լավ քայլ եմ համարում, եթե, իհարկե, այն իրականություն դառնա: Չնայած չեմ կարծում, որ անիրատեսական է, այն լավ էլ իրատեսական ծրագիր է: Թուրքիան ինքը շահագրգռված կլինի, որ Հայաստանում օբյեկտ ունենա, քանի որ այն շահավետ է նախ ֆինանսական առումով, եւ ապա Թուրքիայում գտնվող մեր տարածքներում դեռեւս նախնադար է, քանի որ այնտեղ հոսանք չկա, մարդիկ չգիտեն, թե հեռուստացույցն ինչ բան է: Իսկ ատոմակայանի կառուցման մասնակցությամբ նրանք կարող են շատ էժան էլեկտրիֆիկացնել այդ տարածքները, ինչը նշանակում է, որ ֆինանսական իմաստով, եթե նույնիսկ քաղաքականությունը դնենք կողքի, այն Թուրքիային շատ ձեռնտու է: Եթե, ասենք, Բելգիան լիներ ներդրողը կամ Լյուքսեմբուրգը, բոլորը շատ ուրախ կլինեին, բայց որ Թուրքիան է՝ բոլորը զարմանում են, թե ո՞նց կարող է թուրքը Հայաստանում օբյեկտ կառուցել»: Պարոն Թորոսյանի համոզմամբ, այս ծրագրի կյանքի կոչվելն արդեն իսկ կվկայի 2 պետությունների դիվանագիտական հարաբերությունների լավացման եւ արագացման մասին: Մեր այն հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ այս ծրագրի վերաբերյալ արդեն իսկ որոշակի պայմանավորվածություններ կան Թուրքիայի հետ, պարոն Թորոսյանը պատասխանեց. «Վարչապետն անլուրջ մարդ չէ, որ առանց լուրջ հիմքի նման հայտարարություն աներ»: «Առավոտը» փորձեց նաեւ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանից ճշտել, թե ինչպե՞ս է վերաբերվում նախարարը Թուրքիայի մասնակցությանը ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցմանը: Նախարարության լրատվական ծառայությունից «Առավոտին» պատասխանեցին, որ նախարարը հնարավոր համարում է բոլոր այն երկրների, այդ թվում նաեւ՝ Թուրքիայի մասնակցությունը, որոնք կկարողանան համապատասխան ֆինանսական ներդրումներ կատարել: Հիշեցնենք, որ Պետական գնումների գործակալության կողմից արդեն իսկ հայտարարվել է նոր միջուկային էներգաբլոկի կառուցման նպատակով կառավարման ծառայությունների բաց մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել բոլոր անձինք, անկախ օտարերկրյա ֆիզիկական անձ, կազմակերպություն կամ քաղաքացիություն չունեցող անձ լինելու հանգամանքից:
Առավոտ, 11.03.2009 http://new.aravot.am/am/articles/economy/56917/view
Ըստ վարչապետի՝ փողը ազգություն չի ճանաչում
Փետրվարի 20-23-ը Ծաղկաձորում տեղի ունեցած «Կամուրջ» միջազգային տնտեսական համաժողովում վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման գործում չբացառեց Թուրքիայի մասնակցությունը։ Թուրքական կողմի հնարավոր ներգրավվածությունը աշխատանքներին, վարչապետի ներկայացմամբ, ունի հետևյալ հիմնավորումը. ատոմակայանը տարածաշրջանում կարող է դառնալ կայունացման գործոն, ըստ այդմ, Հայաստանը շահագրգռված է, որ կառուցման աշխատանքներին մասնակցի ոչ միայն ռազմավարական գործընկեր Ռուսաստանը, այլև հարևան Թուրքիան։
Հիշեցնենք, որ նոր ատոմակայանի կառուցման համար կպահանջվի 5,2-7,2 մլրդ. ԱՄՆ դոլար։ Դեռևս նախորդ տարի Ռուսաստանը հաստատել էր, որ ակտիվ մասնակցություն կունենա նոր էներգաբլոկի կառուցման գործում։ Թուրքական կողմը ատոմակայանի կառուցման վերաբերյալ Երևանից սպասում է պաշտոնական հրավերի։ Միայն դրանից հետո Թուրքիայի կառավարությունը կքննարկի այն ընդունել-չընդունելու հարցը։
Ամեն դեպքում դա Թուրքիայի խնդիրն է։ Մեզ համար շատ ավելի կարևոր է հասկանալ, թե ինչու՞ պետք է Հայաստանի ռազմավարական նշանակության օբյեկտի կառուցմանը մասնակցի Թուրքիան։ Ի վերջո սա ֆուտբոլ չէ, և նման հրավերի առաջարկը պետք է շատ ավելի լուրջ հիմնավորումներ ունենա, քան «տարածաշրջանային կայունություն, հարևանների հետ բարիդրացիական հարաբերություններ և այլ ընդհանրական դատողությունները»։ Այս դեպքում խոսքը վերաբերում է Հայաստանի պետական խնդիրներին՝ երկրի անվտանգությանը։ Այստեղ է, որ առաջանում են հստակ պատասխան ենթադրող մի շարք հարցեր.
1. ի՞նչ ձևաչափով է հայկական կողմը նախատեսում Թուրքիային մասնակից դարձնել ատոմակայանի կառուցման աշխատանքներին,
2. ի՞նչով է պայմանավորված Թուրքիայի հանդեպ նման վստահությունը,
3. ի՞նչ կշահի Հայաստանը, եթե հարցի շուրջ Թուրքիայի հետ ձեռքբերվի համաձայնություն,
4. արդյո՞ք հաշվարկված են տնտեսական և, հատկապես, քաղաքական ռիսկերը,
5. ինչպե՞ս կանդրադառնա ատոմակայանի համատեղ կառուցումը արցախյան հիմնախնդրի կարգավորման և ցեղասպանության ճանաչման հարցի վրա,
6. ինչու՞ է Մոսկվան շահագրգռված թուրքական կողմի հետ համատեղ կառուցել հայկական ատոմակայանը (հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի փետրվարի 12-ին Մոսկվա կատարած այցի ժամանակ կողմերը ձեռք են բերել համաձայնություն, ըստ որի Ռուսաստանը պետք է մասնակցի Անթալիայից 200կմ հեռավորության վրա գտնվելիք ատոմակայանի կառուցմանը)։
Եվ ինչպես սովորաբար լինում է, հայրենի իշխանությունները, առանց լայն հանրային քննարկումների, անում են պետական նշանակության հայտարարություն, այնուհետև տարակուսում են, երբ արժանանում են հիմնավորված քննադատության։ «Ի՞նչ է եղել որ։ Ի վերջո պետք է չէ՞ հարևանների հետ հարաբերությունների նորմալացման եզրեր գտնել»։ Իհարկե պետք է, սակայն ինչպե՞ս և ինչի՞ հաշվին։ Մասնավորապես Թուրքիայի հետ համատեղ ատոմակայան կառուցելը արդյո՞ք դիվանագիտական հաջողված ժեստ էր, ինչպես որ դա ներկայացրեց ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, կամ ձևական հրավեր, ինչպես, որ դա մեկնաբանեց քաղաքագետ Սերգեը Շաքարյանցը։
Եղան նաև այլ արձագանքներ ու գնահատականներ։ Մինչ այդ, մարտի 13-ին, վարչապետը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Թուրքիային նոր էներգաբլոկի կառուցմանը մասնակցելու ոչ մի առաջարկ էլ չի արվել։ Պարզապես տեղի է ունեցել թյուրիմացություն։ Խոսքը գնացել է միայն այն մասին, որ նոր ատոմակայանի բաժնետոմսերը հնարավոր է հանվեն աճուրդի և չի բացառվում, որ դրանք գնեն թուրքական, հունական կամ այլ երկրների կազմակերպություններ։ Իսկ միգուցե՞ վարչապետին բոլորը, այդ թվում նաև թուրքական կողմը, ճիշտ էին հասկացել։ Ըստ մեզ հասած տեղեկության ԱԺ-ում պատգամավորներից մեկի հարցին, թե նման տրամաբանությամբ հայրենիքն էլ կվաճառենք, վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել էր.«փողը ազգություն չի ճանաչում »։
Իսկ ինպիսի՞ն է այս հարցում քաղաքական ուժերի դիրքորոշումը։
Արմեն Մարտիրոսյան, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար.
-Կարծում եմ վարչապետը իր այս քայլով շարունակել է այն քաղաքականությունը, որը սկսվել է նախագահից՝ երկխոսության քաղաքականություն թուրքական իշխանությունների հետ։ Ընդամենը այդ քաղաքականության շարունակություն. ես այդ այդ կոնտեքստում եմ տեսնում վարչապետի արած հայտարարությունը։ Եթե ելնենք այն տեսանկյունից, որ տարածաշրջանի երկրները պետք է ներգրավված լինեն տնտեսական նախագծերում, ապա կարծում եմ, որ վարչապետի հայտարարությունը տրամաբանական էր։ Միաժամանակ պետք է հստակեցվի, թե Թուրքիան ինչպե՞ս պետք է մասնակցի այդ ատոմակայանի շինարարությանը։ Եթե ներդրումների տեսքով է մասնակցելու՝ այստեղ ընդհանրապես արգելք չեմ տեսնում։
«7օր» -Իսկ ինչպե՞ս կարող է անդրադառնալ ատոմակայանի համատեղ կառուցումը արցախյան հիմնախնդրի կարգավորման և ցեղասպանության ճանաչման հարցի վրա։
-Հայաստանի իշխանությունները պնդում են, որ սա բացառապես տնտեսական համագործակցություն է, իսկ տնտեսական զարգացումը իր հետ կարող է դրական լուծումներ բերել։ Կարծում եմ թուրքական կողմի հնարավոր մասնակցությունը ատոմակայանի աշխատանքներին արցախյան հիմնահարցի վրա չի կարող ազդել, եթե մեր իշխանությունները այդ համագործակցության շրջանակներում ևս մեկ անգամ պնդեն, որ սա բացառապես տնտեսական երկկողմ համգործակցություն է և քաղաքական որևէ շահարկում չի կարող լինել։ Այստեղ Հայաստանի համար վտանգավոր ոչինչ չեմ տեսնում, եթե, այսպես ասած, նախազգուշական առումով քաղաքական քայլերը իրականացվեն։
Էդուարդ Շարմազանով, ԱԺ ՀՀԿ խմբակցություն.
-Նախ ասեմ, որ վարչապետը հստակ նշել էր՝ ատոմակայանի բաժնետոմսերը պետք է ազատ վաճառքի դրվեն, և հնարավոր է, որ այլ, այսպես ասած մասնավոր, կազմակերպությունների կողմից դրանց ձեռքբերմանը մասնակցեն թուրքական, հունական և այլ երկրների կազմակերպություններ։ Կարծում եմ, որ խնդիրը պետք է նայել, թե՛ ազգային անվտանգության ռազմավարության և թե՛ տնտեսական, ներպետական շահերի տեսանկյունից։ Չեմ ուզում միակողմանի եզրակացություն անել և գտնում եմ, որ ինչ որոշում էլ կայացվի՝ առաջինը պետք է հաշվի առնել Հայաստանի շահն ու էներգետիկ անվտանգությունը։ Կարծում եմ, որ ներկայիս կառավարությունն ու վարչապետը իրենց գործունեությամբ ազգային պետական շահերի կրողներն են և հակապետական կամ հակաազգային որոշումներ չեն կայացնի։ Նշեմ նաև, որ մենք դատապարտված ենք մեր հարևանների հետ կողք կողքի ապրելու։ Պատահական չէ, որ մեր ազգային անվտանգության ռազմավարությունում հստակ ներառված է՝ հայկական կողմը կողմնակից է առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանն ու սահմանների բացմանը և կարծում եմ, որ հարևանների հետ պետք է հաստատել ոչ միայն դիվանագիտական, այլև փոխշահավետ տնտեսական հարաբերություններ։ Բնականաբար, յուրաքանչյուր կողմ այդ հարաբերությունները պետք է դիտարկի իր շահերի տեսանկյունից։ Եվ դա, շատ հստակ գիտակցում են վարչապետն ու Հայաստանի իշխանությունները»։
Արա Նռանյան, ԱԺ «Հայ Հեղափոխական դաշնակցություն» խմբակցություն.
-Նոր ատոմակայանի կառուցման գործում Թուրքիայի հնարավոր մասնակցությունը, ընդ որում ցանկացած ձևաչափի, չունի և չի կարող ունենալ որևէ լուրջ հիմնավորում։ Ատոմակայան չունեցող Թուրքիան չի կարող մեզ ներկայանալ որպես տեխնոլոգիայի աղբյուր։ Չկան նաև տնտեսական և, առավել ևս, քաղաքական հիմնավորումներ։ Համոզված եմ, որ ոչ միայն նման ծրագրի իրականացումը, այլ նույնիսկ նման ցանկություն հայտնելը, արդեն մեծագույն կորուստ և նահանջ է մեր դիրքերից։ Սակայն ականատես ենք լինում հին ու պարզագույն հնարքի՝ տարբեր քարոզիչների միջոցով, նույնիսկ աբսուրդային, անընդունելի գաղափարների տարածման և քննարկման միջոցով փորձում են քաղաքացու ականջի համար բնական և սովորական դարձնել նույնիսկ այսպիսի ցանկությունը։ Հետո ստանալով հակահարված՝ նրանք ստիպված են լինում արդարանալ՝ իրենց սխալ հասկանալու բացատրությամբ։ Մեր մոտեցումը հստակ է՝ այստեղ ոչ միայն առկա են պոտենցիալ վտանգներ, այլև ակնհայտ է անմիջական վնասը՝ քաղաքական, տնտեսական, բարոյական։ Նման «նահանջային» մտածողությամբ երբեք չես կառուցի հզոր, լուրջ պետություն։
«7օր» -Այնուհանդերձ, եթե Թուրքիային արվի ատոմակայնի կառուցմանը մասնակցելու պաշտոնական հրավեր, ինչպիսի՞ն կլինի, որպես կոալիցիոն կառավարության անդամ, ՀԸԴ դիրքորոշումը։
-Նման քայլեր կատարողը իրավունք չունի զբաղեցնել պետական պաշտոն։ Ընդհանրապես լավ կլինի, որ բոլորը հասկանան՝ առանց Հայ Հեղափոխական Դաշնակցության Թուրքիային առնչվող որևէ խնդիր և հարց չպետք է քննարկվի։
7 օր.am 16.03.2009թ.
http://www.7or.am/hy/news/2009-03-16/230/
Կիրո Մանոյան. «Ատոմակայանի կառուցմանը Թուրքիայի մասնակցությունը վտանգ է ազգային անվտանգությանը»
Կիրո Մանոյան. «Ատոմակայանի կառուցմանը Թուրքիայի մասնակցությունը վտանգ է ազգային անվտանգությանը»Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն այսօր Մամուլի ազգային ակումբում այսօր, անդրադառնալով հայկական ատոմակայանի կառուցմանը Թուրքիայի մասնակցությանը, անհասկանալի հայտարարություններ է դրանք համարել։
«Իսկապես անհասկանալի է, թե նման հայտարարություններ ինչպես կկատարավեն, և դա ազգային անվտանգության լուրջ խնդիր է»,– հավելել է Կիրո Մանոյանը։
Թերթ.am 16.03.2009թ.
http://tert.am/am/news/2009/03/16/nuclearpowerplant/Источник. РЕГНУМ, 06.04.2009
Летняя премьера "Кавказской платформы" Турции во время московского визита премьера Турции Реджепа Тайипа Эрдогана и февральский визит президента Абдуллы Гюля в Москву постепенно наполняют конкретным политическим содержанием российско-турецкие отношения. На Южном Кавказе (в Закавказье) вектор сотрудничества двух стран направлен в сторону разрешения двусторонних противоречий на основе общей стратегической задачи: исключить активную роль в регионе "сторонних сил", исключить его из повестки дня мировой политики через восстановление скорейшими темпами "мира и стабильности".
Новая турецко-российская инициатива была нейтрально встречена в Азербайджане, а в Грузии - с нескрываемым беспокойством. И только армянское руководство, как будто ждавшее некоей отмашки сверху, принялось сигнализировать Турции о предоставлении последней максимального кредита доверия в различных сферах политики и экономики. Поспешный и прямолинейный "конструктивизм" в налаживании отношений с Турцией настолько диссонировал со всей исторической логикой предыдущих армяно-турецких отношений, что заставил даже внешних наблюдателей признать: вряд ли дело обошлось без настоятельного "благословения" Москвы властей Армении на диалог. Ресурс такого влияния на Армению достаточно велик, цель - вытеснить из региона США и Евросоюз - тоже понятна и вполне естественна для глобальной политики РФ.
Как ни парадоксально, и США используют отнюдь не малый ресурс своего влияния на власти Армении в том же направлении - скорейшей "нормализации" за счет интересов армянской стороны армяно-турецких и армяно-азербайджанских отношений. При этом они рассчитывают на противоположное - вытеснить из региона Россию, чье влияние, по мнению США, держится, в первую очередь, на поддержании Южного Кавказа в конфликтном состоянии.
Как могут две глобальные державы идти одним и тем же путем к прямо противоположным целям? Ответ достаточно прост: у каждый из них свои планы на Турцию. В турецком обществе и государстве существуют как органическая духовная враждебность к Западу, так и глубокая убежденность в том, что альтернативы развитию по западным образцам просто нет, и военно-политическое противостояние с Западом может отбросить Турцию на "азиатский" путь. Таким образом, Россия рассчитывает на роль первого фактора, Запад - на роль второго. Сама Турция осознает, что это дает ей уникальную возможность получать военные, политические и экономические дивиденды с обеих сторон. В этом смысле воспроизводится ситуация 20-х годов, когда Запад и большевики активно соревновались за симпатии кемализма, делая "даме сердца" презенты за счет "бесхозных" армянских интересов. В условиях соперничества России и Запада эта конфигурация совершенно естественна и будет постоянно воспроизводиться. И если интересы великих держав и Турции понятны, то мотивация армянских властей в столь скоропалительном налаживания отношений с Турцией остаётся не до конца ясной.
С самого начала 90-х годов Турция обуславливала разблокирование Армении ее уступками в переговорах с Азербайджаном по урегулированию нагорно-карабахского конфликта. Периодически прощупывая в 2007-2008 годах армянское общество на предмет его готовности к территориальным уступкам Азербайджану в обмен на формальное, отложенное на неопределенный срок и ни к чему не обязывающее признание последним суверенитета Нагорного Карабаха, руководство Армении с неизбежностью сталкивалось либо с глухим неодобрительным молчанием, либо с началом политической самоорганизации армянского народа для защиты освобожденного Арцаха от потенциальных территориальных торгов. Политический мессадж "ни пяди земли", идущий снизу от армянских ветеранов войны и простых людей, прозвучал ясно и в повторении не нуждался, в результате чего инициированные властью внутриармянские дискуссии (больше напоминающие неуклюжие "вбросы" информации) о возможном мире с Азербайджанам посредством территориальных уступок были временно приостановлены. Эту заминку было решено срочно компенсировать посредством организации "прорыва" в армяно-турецких отношениях, осуществленного вновь за счёт односторонних уступок интересов Армении. И здесь мы видим тот же почерк, что и раньше, - закрытые встречи политиков, отсутствие общеармянского обсуждения и консенсуса по данному вопросу, слухи, пренебрежение мнением экспертного сообщества в Армении и в Диаспоре...
Ключевым направлением такого "прорыва" было избрано разблокирование армяно-турецкой границы. Большинство работ, посвященных анализу экономического эффекта от разблокирования армяно-турецкой границы, признают тот очевидный факт, что установление прямого транспортного сообщения между Арменией и Турцией лишь на 5-7% сокращает расстояние и издержки сообщения Еревана с основными индустриальными центрами на западе Турции (Стамбул, Измир и т. д.). В то же самое время в результате разблокирования границ расстояние до ближайших городских центров бывшей Западной Армении, находящихся в нынешней Турции (Карс, Ван, Эрзерум и др.), сократится в среднем вдвое. Эксперты сходятся во мнении, что основной положительный экономический эффект испытают на себе именно эти, наиболее отсталые, восточные области Турции. По сути, произойдет не разблокирование армяно-турецкой границы, а экономическая интеграция и последующее поглощение армянской экономики отсталой и преимущественно аграрной экономикой востока Турции. Готова ли Армения к такому шагу? Свидетелями ответа на этот вопрос мы станем в ближайшее время.
Если армянское руководство только сейчас, под влиянием последних событий, начало нащупывать международно-политический аспект блокады своих границ Турцией и последствий ее возможного снятия, то для заинтересованных третьих стран и организаций, столь сильно пекущихся о благосостоянии Армении, вопрос давно перерос сугубо экономические рамки отдельно взятой маленькой горной страны. Еще 2 года назад - 13-14 января 2007 года в центре Еревана тихо прошла представительная международная конференция, посвященная блокаде Армении и последствиям ее снятия, спонсированная Агентством Международного Развития США (USAID), фондом "Евразия" (Eurasia Foundation) и посольством Великобритании в Армении.
Были оглашены интересные суждения. "В отличие от России, в Турции армяне не могут быть идентифицированы на улицах полицией в силу внешней схожести армян и турок, а также в силу отсутствия подобной практики в Турции... Турция предоставляет гораздо более высокий уровень гражданских свобод, чем Россия... В результате, в Турции существует более сильное гражданское общество, что облегчает пребывание армянских мигрантов в Турции." Уже через 3 дня после окончания конференции - 17 января 2007 года - у армян появится шанс воочию убедиться в "высоком уровне гражданских свобод" в Турции, когда в Стамбуле будет убит армянский журналист и правозащитник Грант Динк, а "толерантные к армянскому фенотипу" турецкие полицейские будут на память фотографироваться с его убийцей. И до сих пор антиармянская пропаганда является частью турецкой официальной идеологии, включая нашумевшую демонстрацию антиармянского фильма в турецкой школьной системе в феврале текущего года.
Однако еще задолго до памятной ереванской конференции и убийства Гранта Динка сотрудники вашингтонской Исследовательской Группы Армянской Международной Политики (Armenan International Policy Research Group - AIPRG), анализируя блокадный синдром армянской этнопсихологии, ставили диагноз целому народу: "Негативные последствия блокады несомненны. Не столь очевидно, достаточно ли их для того, чтобы исключить процветание Армении. В конце концов, Южная Корея, Тайвань и Израиль смогли процветать в подобных условиях, хотя, конечно, не в таких масштабах, в каких это было бы возможно при отсутствии блокады. Но для Армении вряд ли все сложится так же благоприятно - по двум причинам... Первая - моя безусловно субъективная и неопределенная в количественном отношении оценка фактора воли. В отличие от других народов, армяне не исповедуют по отношению к самим себе и своей стране философию: "мы прижаты спиной к стене, выхода нет, поэтому мы должны, сможем и сделаем свое дело". Когда появляется шанс, армянин экспортирует себя и свое имущество за рубеж и делает это в массовом порядке. Над ним также довлеет всепроникающая психология зависимости - вера в то, что его индивидуальная судьба и судьба его страны, хорошая или плохая, по большей части зависит от других".
Итак, в сегодняшнем наметившемся сближении Армении и Турции можно видеть различную мотивацию армянского руководства - вплоть до этнопсихологических особенностей, накладывающих отпечаток на стилистику управления с оглядкой на мнение турецкого (российского, европейского и т. д.) истеблишмента. Однако с точки зрения дня сегодняшнего, когда возможное в ближайшее время открытие армяно-турецкой границы преподносится как уже почти свершившийся факт, анализ мотивации данного решения представляет второстепенную важность. Сегодня, действительно, уже не так важно, поверила ли Армения после столь долгих международных увещеваний в высокий уровень гражданских свобод для дешевой армянской рабочей силы в Турции, окончательно ли разуверилась в способность собственного народа взять свою судьбу в свои руки или, наконец, решила попробовать себя на поприще модного realpolitik, помогая России и Турции в их временном антизападном сближении. Слишком поздно бить в набат и указывать на незаслуженно раскритикованный представителями Международного Банка со страниц EvraziaNet редкий по своей трезвости голос Армяно-Европейского Центра Политического и Правового Консультирования (Armenian-Europen Policiy and Legal Advice Center - AEPLAC), наглядно продемонстрировавший, что в результате открытия границы с Турцией долгожданного экономического чуда ожидать не стоит, так как армянский ВВП увеличися лишь на 0.67% в годовом эквиваленте. Наконец, бессмысленно повторять самоочевидные факты, например, тот, что армянский крестьянин холодных плоскогорий Джавахка, Ширака и Севана разорится и массово эмигрирует в третьи страны в результате импорта дешевой турецкой картошки из приграничных Карса, Басена и Эрзерума.
Сегодня не столь важен анализ сумбурной и, видимо, не до конца осознанной армянским руководством заинтересованности в снятии блокады, сколько далеко идущие политические и экономические последствия факта разблокирования для Армении.
Очевидно, что из одностороннего жеста открытия границы Турция попытается (уже пытается) выжать максимальные политические дивиденды. Вот лишь некоторые из них:
• Апеллируя к "налаживающимся" армяно-турецким отношениям, Турция попытается свернуть процесс международного признания Геноцида армян, вероятность успеха которого в США при администрации Б. Обамы достигла апогея. В результате возникает большой риск снятия вопроса Геноцида армян с международной политической повестки и превращение его из международного в вопрос двусторонних армяно-турецких отношений.
• В двусторонних армяно-турецких отношениях вопрос Геноцида будет обсуждаться в рамках комиссии историков, которая подведет черту под политической стороной вопроса и начнет бесконечный дискурс относительно точного количества убитых армян (убийство которых априори не фиксировалось) и документального подтверждения размера ущерба наследникам жертв Геноцида.
• Любая армянская или международная попытка вернуть вопрос Геноцида на политическую арену будет пресекаться турецким шантажом нового введения блокады и разрыва установленных экономических отношений между Турцией и Арменией.
• Наконец, открытые границы будут косвенным свидетельством признания таковых обоими государствами. Таким образом, территориальный аспект компенсации армянскому народу также исключится из обсуждений.
• В итоге армянский вопрос, как международно-правовое явление, имеющее более чем вековую историю, будет закрыт. Армения уже в статусе независимой армянской государственности подтвердит справедливость раздела Армении и уничтожения ее западной (турецкой) части посредством Геноцида. Армения навсегда потеряет право использовать аргумент о том, что нынешняя армяно-турецкая граница есть следствие закулисного кемалистско-советского сговора по разделу Армении, ибо теперь уже сама Армения своими фактическими (а возможно, и юридическими, в случае подписания каких-либо документов с Турцией) действиями признает эту границу.
• Турция будет использовать коммуникационный шантаж Армении также и для ослабления позиции Армении в переговорах по нагорно-карабахскому урегулированию.
Очевидно, что все эти негативные последствия, если и осознаются, то в понимании Еревана компенсируются достижениями мнимых выгод. В политической плоскости Ереван надеется, что, смягчив свою позицию и временно приостановив международное признание Геноцида армян, добьется от Турции адекватного смягчения позиции по вопросу нагорно-карабахского урегулирования. Не секрет, что фактически именно Турция стоит за международными успехами азербайджанской дипломатии, распространяя фальсификации об "армянской агрессии" и "оккупации" Нагорного Карабаха Арменией, нейтрализуя любые армянские упоминания о проводимых Азербайджаном этнических чистках армянского населения в этой области и его вынужденной самообороне в навязанной Азербайджаном войне.
Такой расчёт армянской дипломатии, построенный на утопических ожиданиях турецкого благоразумия, приведёт в конечном итоге к катастрофическому провалу Армении как в вопросе нагорно-карабахского урегулирования, так и в вопросе международного признания Геноцида армян. Турция никогда не откажется от поддержки Азербайджана в международных форумах по вопросу Карабаха, в то время как Армения сама "закрывает" проблему Геноцида армян в Турции как часть международной политики.
Не оставляет сомнений и тот факт, что армянская надежда увидеть "новую Турцию" в свете её сближения с Россией - иллюзия. Турецко-российское сближение носит лишь временный, тактический характер. Обнародованные недавно стратегические цели турецкой разведки в России показывают, что Турция по-прежнему воспринимает Россию как опасного регионального конкурента. Поэтому в долгосрочной перспективе Армения не может рассчитывать на российский арбитраж в возможных армяно-турецких противоречиях, исходя из мнимой близости российско-турецких отношений. Неизвестно, каковы будут российско-турецкие отношения в будущем, однако известно, что антиармянский вектор турецкой политики в ближайшей перспективе сменён не будет...
Политические консультанты неоднократно рекомендовали руководству Армении укрепить международные позиции, представив армянский вопрос как целостное политическое явление, включающее как исторический факт Геноцида армян в Турции в 1894 - 1922 годах и его сегодняшние политико-правовые последствия, так и факт самообороны армян Нагорного Карабаха в 1988 - 1994 годах в ответ на геноцидальную политику Азербайджана. Такой единый подход призван продемонстрировать суть проблемы во взаимосвязи её отдельных проявлений. Армянский вопрос - это вопрос безопасности армянского народа в исторических границах его проживания, это право на защиту от турецко-азербайджанской антиармянской политики, имеющей давнюю историю. Данные рекомендации высказывались как в 2007 году, так и относительно недавно. Практика показывает, что армянское руководство не только не прислушалось к ним, но приняло диаметрально противоположную позицию. Армения идёт на раздробление и противопоставление двух частей армянского вопроса - смягчает позицию по проблемным вопросам с Турцией в надежде на укрепление своих позиций в карабахском урегулировании. Подобное противопоставление ещё более ослабит позицию Армении, а армянский вопрос, будучи раздробленным и фрагментированным руками самого Еревана, будет успешно нейтрализован совместными усилиями Анкары и Баку.
Итак, закрытая армяно-турецкая граница - это не вопрос отсутствия экономических отношений между двумя странами. Это политический инструмент, венчающий вершину айсберга турецкой антиармянской политики, конечная цель которой остаётся неизменной - уничтожение армянской государственности и армянского народа, воссоединение через территорию Армении с Азербайджаном и последующая экспансия в Среднюю Азию и тюркские регионы России. История блокады Армении, осуществляемой Турцией как часть этого плана с 1993 года, показала её неэффективность - и теперь Турция стремится избавиться от неё, при этом выжав максимум политических и экономических дивидендов в виде нейтрализации армянского вопроса и нанесения максимального урона экономике Армении массированным экспортом дешевой турецкой продукции, подрывающей армянскую экономическую базу.
К сожалению, надо признать, что Армения, ранее безучастно наблюдавшая, как Турция жонглирует блокадой в политических целях, ныне начала демонстрировать совершенно необоснованный губительный оптимизм по поводу разблокирования Турцией армяно-турецкой границы. Уместно отметить, что по такому вопросу, носящему общеармянский, общенациональный характер, решения не могут приниматься узким кругом лиц в Ереване, а должны быть предметом всестороннего обсуждения и тщательного анализа всего армянского мира.
Оставляя в стороне моральный аспект ответственности перед памятью жертв Геноцида армян и перед будущими поколениями армянского народа, необходимо признать, что международно-правовое признание Геноцида армян - это один из мощных факторов, сдерживающих Турцию от очередной агрессии против Армении. Вопрос Геноцида армян - это вопрос безопасности Армении, и никто не имеет права им спекулировать, исходя из краткосрочных или среднесрочных экономических соображений. В свою очередь, геополитический аспект блокады Армении - мощный фактор, сдерживающий турецкую региональную экспансию, превращающий Армению в бастион, с которым вынуждены считаться не только сама Турция, но и третьи страны. Разблокирование Армении в корне меняет её геополитическую роль и в значительной степени ограничивает свободу политического манёвра, "упаковывая" страну в заранее определённый геополитический формат "транзитной страны", "страны-трубопровода" и т.д.
Поэтому, ввиду возможного открытия границ, наиболее правильной моделью взаимоотношений Армении с Турцией будет максимальное ограничение экономических и политических контактов с этой страной до того момента, пока Турция не предпримет конкретные шаги, направленные на решение всего комплекса проблем, составляющих армянский вопрос, включая признание Геноцида армян. Модель подобных взаимоотношений с Турцией должна соответствовать нормам международного права, но при этом преследовать цель ограждения политической и экономической независимости Армении от турецкого влияния.
Карэн Арутюнян - Армянский центр гражданских инициатив (Нагорный Карабах)
ՌԱԿ Մամուլ
Ապրիլ 6, 2009
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
ԻՆՉՈՒ՞ ՉԵՆՔ ՀԱՍԿՆԱՐ
ԴԱՐՁԵԱԼ ԿԸ ԴԻՄԱՒՈՐԵՆՔ ԱՊՐԻԼ ԱՄԻՍԸ, ՈՐ ՄԵԶԻ ԿԸ ՅԻՇԵՑՆԷՐ ՀԱՅՈՒՆ ՄԵՌՆԻԼԸ,
ԲԱՅՑ ԱՅԺՄ՝ ՄԵՐ ՆԱՅՈՒԱԾՔԸ ՅԱՌԵԼՈՎ ՄԱՀՆ ԱՐՀԱՄԱՐՀՈՂ ... ԱՊՐԻԼԻՆ
ԴՈԿՏ. ՆՈՒՊԱՐ ՊԷՐՊԷՐԵԱՆ